Շենգավիթի թաղապետի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի գործը կկարճե՞ն. ՔԿ–ն մինչ օրս մեղադրանք չի առաջադրել
Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մինչ այս պահը որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից տեղեկացրին, որ միջադեպի մասնակից Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը հարցաքննվել են վկայի դատավարական կարգավիճակով։ Նշենք, որ գործով տուժող, թաղապետարանի պաշտոնյաների կողմից ենթադրյալ բռնության ենթարկված Գևորգ Պողոսյանը NEWS.am–ին հայտնել էր, որ քրեական գործի հարուցումից հետո վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը դարձյալ ճնշումներ են գործադրել իր նկատմամբ և սպառնացել։
Այս կապակցությամբ NEWS.am–ը վարույթն իրականացնող մարմնից հետաքրքրվել էր, թե Ռազմիկ Մկրտչյանին գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվելու դեպքում հնարավո՞ր է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152–րդ հոդվածի կարգով նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարցը։ Գործով քննիչը պատասխանել էր, որ այդ հարցը կքննարկվի նմանօրինակ որոշում կայացնելուց հետո, «եթե վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր կունենա ենթադրելու, որ պաշտոնում Ռ. Մկրտչյանը կխոչընդոտի միջդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»։
Սակայն NEWS.am–ի աղբյուրները հայտնում են, որ քննիչ Ա. Ալեքսյանը թաղապետին հավաստիացրել է, որ մոտ օրերս քրեական գործի վարույթը կկարճի։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է