ՌԴ-ին ընդհանրապես ձեռնտու չէ ցանկացած ռազմական հակամարտությունը հարևան երկրներում և իր սահմաններին
Իհարկե, Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չէ ցանկացած ռազմական հակամարտությունը հարևան երկրներում և իր սահմաններին, ինչպես ձեռնտու չէ այն երկրներում անկայունությունը, որոնց հետ կապված է բազմաթիվ պատմական, տնտեսական և մշակութային կապերով:
Tert.am -ի հետ զրույցում այսպես ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտոր, պատմաբան Դենիս Ֆոմին-Նիլովը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ադբեջանական սադրանքների արդյունքում եղած լարվածությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև քաղաքական էլիտաները վաղուց պետք է հասկանային, որ 21-րդ դարում չպետք է ապրես 19-րդ դարի պատկերացումներով. հողը և տարածքները չունեն նշանակություն, ամենակարևորը մարդիկ են, մարդկային կապիտալը»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինչպես միջանձնային հարաբերություններում բռնության դեպքում չես կարող լավը լինել, այնպես էլ Ղարաբաղյան հինախնդրի կարգավորան գործընթացը բռնությունը միայն վատթարացնելու է:
«Այն դեպքում, որ այդ պատերազմում չեն կարող հաղթողներ լինեն... պարտություն են կրելու բոլորը»,- նշեց նա:
Դրա համար, ըստ նրա, սթափ գլխով և սառը սրտող քաղաքականություն է անհրաժեշտ երկու կողմերից էլ:
«Բացի այդ անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանին նստի, ուրվագծվեն բոլոր դեմ և կողմերը, օբյեկտիվորեն հասկանան իրականությունը և գտնեն փոխշահավետ լուծումներ»,- ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է