Պետական և մասնավոր հիվանդանոցների` նախարարի ենթակայության տակ հայտնվելու առաջարկը բժիշկներին և հիվանդանոցների ղեկավարներին վերջնականապես հունից հանել է
«Իրատեսը» գրում է. «Հայաստանում կորոնավիրուսի արձանագրման առաջին իսկ օրից առողջապահության նախարարը քննադատության պակաս չունի, սակայն դա նրան այնքան էլ չի կաշկանդում: Այդ ամենը նա փորձում է «փոխհատուցել» քաղաքական կսմթոցներով: Մինչդեռ քաղաքացիների, քաղաքական ուժերի քննադատությունը մի բան է, մասնագիտական շրջանակի խիստ դժգոհությունը` մեկ այլ բան:
Բժիշկների համքարության նյարդերն արդեն տեղի են տալիս, նրանք մի կերպ են հանդուրժում այսպիսի նախարարի գոյությունը: Համբերության բաժակը լցվեց վերջին որոշումից հետո: Հիվանդանոցները նախարարի «կուրացիայի» տակ հայտնվելու որոշումը, մեր տեղեկություններով, բժիշկներին և հիվանդանոցների ղեկավարներին վերջնականապես հունից հանել է:
Նրանք հարմար պահի են սպասում, որ այս նախարարի մասին ողջ զայրույթն արտահայտեն: Սա դեռ հարցի մի կողմն է, մասնագիտական տեսանկյունից ավելի խոցելի է Արսեն Թորոսյանը, բժիշկները պատմում են, որ երբեմն-երբեմն այնպիսի անգրագիտություն է ցուցաբերում, որ տպավորություն է, թե գործ ունեն ոչ թե առողջապահության, այլ ոլորտից անտեղյակ մարդու հետ: Չնայած այս ամենին և վիրուսի դեմ պայքարի խայտառակ ցուցանիշներին, Թորոսյանը շարունակում է պինդ նստած մնալ նախարարի ա թոռին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է