Արարատ գյուղում 22-ամյա երիտասարդը խեղդել է 63-ամյա հարևանուհուն (տեսանյութ)
Հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած էր։ Կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու տեսել, որ սանհանգույցում մահացել է։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Արարատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ սկսեցին։ Շուտով հայտնի դարձավ, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։ Վարկած առաջ քաշվեց, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումները հաջորդ օրն արդյունք տվեցին։ Վարկածը փաստական տվյալներով հաստատվեց։ Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց կնոջ հարևանը։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 15-ի գիշերը, Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվեց Արարատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է