Դիմացի դիրքերն ամբողջությամբ վերահսկվում են, մենք ձիգ ենք. Մովսես գյուղի քահանան առավոտյան «լայվ» է մտել
Որոշեցի մի փոքր շուտ սկսենք մեր միասնական աղոթքը, որ կարողանանք մի փոքր ներկայացնել Մովսեսում տիրող իրավիճակի մասին: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:
Նա ձեռքով ցույց է տվել մոտակա բարձունքներն ու ասել. «Եթե տեսնում եք, դիմացի դիրքերը մինչեւ այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է: Մարտական գործողությունները կատարվել են բարձրունքի հակառակ կողմում: Բնակչությանն ընդհանրապես որեւէ վտանգ չի սպառնացել: Ինչպես երեկ ասացի, միջդիրքային ընդհարում է եղել, եւ մենք շատ ձիգ ենք, շատ պատասխանատու եւ շատ կոնկրետ միջոցառումներ են իրականացնել, որ սսկեցնեն հակառակորդին:
Ամբողջ գիշերվա ընթացքում կես ժամը մեկ, կամ մեկ ժամը մեկ կրակոցներ եղել են, իսկ առավոտյան կողմ ավելի ակտիվացան: Մերոնք շատ վճռական են ու շատ ուժեղ, որովհետեւ մենք մեր դիրքերին նայում ենք խաչով, առանց աղոթքի ոչինչ չի արվում այստեղ»:
քահանա Տեր Աբել Քարտաշյանը ցուցադրեց այդ հատվածում տեղադրված խաչքարը, որի վրա գրված է. «Սահման հավատքի, սահման հայրենիքի եւ սահման քաջերի»:
«Այստեղ բնակվում են քաջեր, մեր մասին չմտածեք, ամեն ինչ շատ լավ է, մեր տղաները շատ պատասխանատու ձեւով են իրենց պահում եւ մենք այսօր մեր միասնական աղոթքը պիտի հնչեցնենք:
Անհանգստանալու կարիք չկա, գյուղում ամեն ինչ խաղաղ է: Այս օրերը, որ անցնեն, ես կբացատրեմ, թե իմ խոսքի մեջ հանդարտության պատճառն ինչ է, բայց թող չհանգստանան այն մարդիկ, որոնք պետք է անհանգստանային: Խաչը, զենքը եւ բահը մեր ձեռքից չենք դնում»,-ընդգծեց նա:
Քահանան առավոտյան աղոթք է հնչեցրել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է