Շահերի բախում, ծանոթով պետական գնումներ՝ նոր Հայաստանում. ՔՊ անդամի ՍՊԸ-ն դարձել է պետական գերատեսչությունների մատակարար (լուսանկարներ)
Aravot.am-ը գրում է․
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ ՍՊԸ-ն է եղել, հեղափոխությունից հետո մի շարք պետական գերատեսչությունների մատակարարն է դարձել: Մինչեւ պատգամավոր դառնալը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հայկ Սիմիդյանն էլ եղել է այդ ընկերության տնօրենի տեղակալը՝ 2009-2012թ-ին:
Այս ՍՊԸ-ի հետ կապված ուշագրավ փաստական տվյալներ ենք հայտնաբերում, երբ ուսումնասիրում ենք, թե ինչ պայմանագրեր է կնքել ու ինչքան եկամուտ ստացել: Մինչեւ այս ՍՊԸ-ի աշխատակիցների իշխանության գալը, ըստ ֆինանսների նախարարության գնումների Armeps.am համակարգի տվյալների, այն ունեցել է 150 հազար դրամի պայմանագիր, որով տպագրման ծառայություններ է մատուցել ՏՄՊՊՀ-ին: Իսկ արդեն հեղափոխությունից հետո՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դրամ: 2019-ին 1 մլն դրամից ավելի պայմանագիր է կնքել, այս տարի արդեն 840 հազար դրամի է կնքել: Ու այս ընթացքում այս «իշխանամերձ» ընկերությունը սկսել է թերթերում, մամուլում հայտարարությունների տպագրման ծառայություններ մատուցել ՀՀ գլխավոր դատախազության, պետգույքի կառավարման կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության պատվերով, ընդ որում, այդ պայմանագրերից 3-ը մեկ անձից կատարված գնման ընթացակարգով է եղել:
ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:
Արուսյակը, ըստ ԿԸՀ ներկայացրած ընտրացուցակի, մինչ այդ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշվապահն է եղել: Ինչ վերաբերում է գործարքների գումարին, պայմանագրերից մեկով այն տեղեկատվական նյութեր է տպագրել ավելի քան 918 հազար դրամի՝ այն ժամանակ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո գտնվող պետգույքի կառավարման կոմիտեի պատվերով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է