Պատգամավորի անձեռնմխելիությունը չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նման ծանր հանցանքներից
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ» վերտառությամբ գրառում է կատարել որում անդրադառնում է Սահմանադրությամբ պատգամավորների վերապահված իրավունքներին և սահմանափակումներին։ Գոհար Մելոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Նշված դրույթից կարելի է անել ներքոհիշյալ հետևությունները։
1. Այն վերաբերում է բացառապես պատգամավորի քվեարկությանը կամ հայտնած կարծիքին, ուստի պատգամավորի կողմից առհասարակ չի կարող վկայակոչվել որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, օրինակ, ակնհայտ հակասահմանադրական նախագիծ շրջանառելու կամ օրենք ստորագրելու դեպքում, որն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ և չի հանդիսանում կարծիք կամ քվեարկություն։
2. Ինչ վերաբերում է «պատգամավորական գործունեության շրջանակներում քվեարկության համար» արտահայտությանը, ապա այն կարող է մեկնաբանվել բացառապես պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի և համաչափության սկզբունքի համատեքստում։
Այս ինստիտուտի նպատակը պատգամավորի գործունեության անխափան իրացումն է, այդ թվում՝ ընտրազանգվածի անկաշկանդ ներկայացումը խորհրդարանում ու ժողովրդավարական համակարգի ամրապնդումը։
Այն որևէ կերպ միտված չէ պատգամավորին Սահմանադրությունից և օրենքից վեր դասելուն, այլ անձանց համեմատ անհավասար վերաբերմունքի կամ ծանր հանցագործությունների խթանմանը։
Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ, և դրա կիրառումը պետք է մեկնաբանվի սահմանադրական նորմի իրավաչափ նպատակի և համաչափության սկզբունքի լույսի ներքո։
Բերեմ մի օրինակ, երբ պատգամավորը, իմ գնահատմամբ, ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Ազգային ժողովը վավերացնում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսապես ակնհայտորեն ոչ ձեռնտու մի վարկային համաձայնագիր (օրինակ՝ տարեկան 100% տոկոսադրույքով), որը ժամանակի ընթացքում հանգեցնում է դեֆոլտի։ Եթե այդ համաձայնագիրն անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը (ստորագրվել է կառավարության կողմից, ՍԴ-ի կողմից ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող), ապա պատգամավորներն իրենց քվեարկության համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։
Այսինքն՝ պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։
Հակառակ մեկնաբանության դեպքում կարելի է պնդել, որ պատգամավորը ենթակա չէ քրեական պատասխանատության, եթե, օրինակ, երկու ընթերցմամբ կողմ է քվեարկում «Մարտիրոս Մարտիրոսյանի մահապատժի ենթարկելու վերաբերյալ» օրենքին կամ «Սյունիքի մարզն օտարելու մասին» օրենքին կամ կողմ է քվեարկում, օրինակ, «Վերաքննիչ դատարանի դատավորների լիազորությունները դադարացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին:
Այսպիսով, փաստենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունը որևէ կերպ չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նմանաբնույթ այլ առանձնապես ծանր հանցանքներից»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է