ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել
Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին: Այս մասին գրում է Aravot.am-ը:
«Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ինքն էր ֆեյսբուքում սրտիկների ու լայքերի արժանի նման գրառում արել, թե՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»: Սակայն ուշագրավ անակնկալ է լինում, երբ ուսումնասիրում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունները՝ պատգամավորներին պարգեւատրելու մասին: Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին»,- գրում է կայքը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է