Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի Արսեն Թորոսյանին. Նա անձեռնմխելի է
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, անգամ եթե ողջ հայ ազգին վերջինս քշի կառափնարան:
Բոլորը, որոնք իրենց ճամփին «կհանդիպեն» Թորոսյան Արսենին, որին սոցցանցերում պատկերավոր «դոկտոր-մահ» են անվանում` կաշառակերության մեջ մեղադրվող նրա տեղակալը, կարկառուն քաղակտիվիստ Դավիթ Սանասարյանը, հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը, Covig-19-ի ընթացքում մամուլում արծարծված ատկատները, առանց Ֆրանսիայի կառավարության տեղեկության ֆրանսիացի 7 բժիշկների (ընդ որում, 5-ը բացարձակ կապ չունեն կորոնավիրուսի հետ) անհարկի Հայաստան բերելը, դրա պատճառով 200 հազար եվրո մսխելը, արտաբերած մտքերի թանձր բացասականությունը ոչ մի նշանակություն չեն ունենա Թորոսյանի պաշտոնանկության համար։
Նա անձեռնմխելի է։ Նրան ամեն ինչ թույլատրելի է։ Ոչ այն պատճառով, որ նա եւս ԼՏՊ-ի հոգեզավակն է, այլ որ Հայաստանում նա իրականացնում է գլոբալիստների-սորոսականների առողջապահական հակածրագրերը, դրանց թվում են արդեն իսկ պայմանավորվածության ուժ ստացած Covig-19-ի դեռ «չստեղծված» վակցինային առնչվող ծրագրերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է