ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. Փաշինյանն ուզում է արագացնել, բայց երկընտրանքի առջեւ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս վերջնականապես հստակեցված չէ խորհրդարանի՝ արձակուրդ գնալու ժամանակահատվածը, քանի որ ցանկացած պահի կարող է զգացվել ԱԺ «կարիքը»։ Ինչպես հայտնի է, հերթական նստաշրջանն արդեն ավարտված է, բայց արտահերթների շարքը շարունակվում է, ինչպես եւ գրեթե միշտ, երբ հուլիսին նիստեր էին հրավիրվում։
Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելուն:
Թեպետ, ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ ԱԺ օրակարգում արտահերթ կարգով ու հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան, սակայն իշխանությունների համար մի շարք առանցքային նշանակության հարցեր դեռեւս շարունակվում են մնալ օդում կախված։
Մասնավորաբար, դեռեւս անորոշ է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Մեր աղբյուրը չի բացառել, որ այդ հարցը հետաձգվի մինչեւ աշուն եւ քննարկման դրվի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։
Բանն այն է, որ թեպետ Փաշինյանը մեծ ցանկություն ունի արագացնել այդ պրոցեսը, սակայն մյուս կողմից՝ պետք է գոնե մոտավորապես հասկանան, թե ինչ եզրակացություն կտա ՄԻԵԴ-ը, որը միայն մերժել է ՍԴ անդամների դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառումը, սակայն հիմնական հայցն ընդունել է վարույթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է