Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ «Հայկական բնապահպանական ճակատ»
Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք Լիդիանի բաժնետերեր են եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իրենց էջում գրել են «Հայկական բնապահպանական ճակատի» ակտիվիստները։
«Կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։
* Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս, նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։
* Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրև խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական և գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր», նշել են «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է