Իշխանության հակառուսական սեգմենտը Փաշինյանին ամեն կերպ համոզում է, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել
«Փաստը» գրում է. «Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլևս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաև իշխանամերձ արևմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։
Այս օրերին վերստին ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշվում է, որ այս թեման իշխանությանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տևական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել և դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկվում է դա անել՝ բազայի հետ կապված բավականին մեծ թվով բացասական տեղեկություններ շրջանառելու միջոցով:
Մասնավորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիվներ» պետք է հրապարակվեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացվեն, որ «ռուս զինվորները բավականին վատ վարք են դրսևորում», կամ, ասենք, «Գյումրու հայ բնակչության նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահվածք» և այլն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիվացնում են թեման։
Սակայն, մեր տեղեկություններով, նույն իշխանությունների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դեմ են նման տրամադրությունների տարածմանը և հիշյալ գաղափարին մասնավորաբար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է