Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դիմակ չկրելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին աղմկահարույց նախագիծը, որը հանվեց շրջանառությունից, «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը։ Ի սկզբանե իշխող խմբակցությունում դեմ են եղել ամեն ինչ իրենց վրա վերցնելուն, պատահական չէ, որ նախագծի հիմնական զեկուցող էր նշանակվել Մարիա Կարապետյանը, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովից որեւէ մեկը չէր համաձայնել այդ բեռը ստանձնել։
Նա բարձր իշխանությանն իր «հավատարմությունն» ապացուցելու խնդիր ուներ։ Իսկ երբ հանրային մեծ աղմուկ է բարձրացել, գործի է անցել Արարատ Միրզոյանը եւ կառավարությանն ասել է, թե սա վնասում է իրենց իմիջին, ամեն ինչ չէ, որ կարող են ջարդել իրենց վրա։ Մեզ պատմեցին, որ իշխանական խմբակցությունում նույնքան վրդովված են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս թողնելու կառավարության մտադրությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է