«Տրետի պալյոտ նա լունու»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ լրանա 21-րդ օրը, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մերժված սահմանադրական փոփոխություների փաստաթուղթը, դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»` սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ 3-րդ քայլը»,- ասաց սահմանադրագետը:
Չէ` երկրորդն է։ «Այդպես չէ. նախագահ Սարգսյանը վերջին անգամ Վահե Գրիգորյանին առանց մրցույթի է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրել։ Հիշենք խրոնոլոգիան. առաջին անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին, չնայած վերջինս ինչ ասես չէր ասել Արմեն Սարգսյանի հասցեին, «նախկին» ԱԺ-ն չընտրեց Գրիգորյանին։ Ա. Սարգսյանն առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո՝ պետհամալսարանի պետաիրավական ամբիոնի վարիչ Վաղարշյանի թեկնածությունը․ այս անգամ էլ «նոր» ԱԺ-ն չընտրեց նրանց։ Հետո Արարատ Միրզոյանն իր էջում մի լուսանկար հրապարակեց` «գրությամբ», որ ՀՀ նախագահի հետ պարբերաբար կառուցողական հարցեր է քննարկում, այդ թվում եւ ՍԴ-ին վերաբերող։
Նախագահն էլ առանց մրցույթի առաջադրեց Արարատի եւ մեծամասնության սրտի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, եւ նա ընտրվեց»: Փաստորեն, Արմեն Սարգսյանն ու ԱԺ-ն վաղուց են հեղաշրջում այս երկիրը` ի դեմս ՍԴ-ի։ «Փաստորեն։ Սակայն այդ ամենում առկա է նաեւ քրեական «հետք». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է