ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին եւ ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում:
Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր եւ «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշեց, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում: «Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ», – հայտնեց Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից:
Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը եւս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետեւից եւս գնալ: «Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ», – նշեց Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնեց, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել:
Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է