Այն, ինչում մեղադրում են Ազարյանին բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում
Ամենավատ տարբերակի մտավախությունը չունեմ, թեև ոչինչ չեմ բացառում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրագույն դատական խորհրդում մեկնարկած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Ինչ վերաբերում է նիստի ժամանակ Ազարյանի կողմից ՀՔԾ քննիչի հասցեին արած հայտարարությունը, թե հույս ունի, որ նա չի իջնի իր պետի մակարդակին, Ռուբեն Սահակյանն ասաց, որ այդտեղ էթիկայի խախտում չի տեսնում: «Այն, ինչի մեջ իրեն մեղադրում են բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում, բայց այսօրվա իշխանությունները գիտեք, թե ինչպիսի ճնշումներ են գործադրում դատական համակարգի վրա, իսկ Բարձրագույն դատական խորհրդի կեսը դատական համակարգի անդամներից է կազմված, մյուս կեսը անվերապահորեն կկատարի գործող իշխանության ցանկությունը»,-ասաց նա:
Հարցին, թե եթե ԲԴԽ-ն դատավոր Ազարյանին լիազորություններից զրկելու որոշում կայացնի, դա ինչ հետևանքներ կառաջացնի, Ռուբեն Սահակյանն ասաց, որ եթե ինքը լիներ Փաստաբանների պալատի նախագահը անպայման կկազմակերպեր տարբեր միջոցառումներ՝ բողոքի ցույցեր, ընդհուպ՝ գործադուլ, իսկ եթե լիներ դատավոր այնպայման դատավորների ժողով կպարտադրեր հրավիրել:
Նա նկատեց, որ միայն մի քանի դատավոր է իր իրավունքները պաշտպանում, իսկ մնացածը լուռ են: «Եթե ես լինեի դատավոր, իմ ձեռքի տակով չէր անցնի որևէ խախտում, որը թույլ կտրվեր նախաքննական մարմնի և դատախազության կողմից, որը կհաստատեր մեղադրական եզրակացությունը: Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ այսօր դատավորները կայացնում են դատական ակտեր՝ երբեմն աչք փակելով այն խախտումների վրա, որոնք թույլ չէին տալիս կայացնելու այս կամ այն դատական ակտը, այսինքն հաճոյանում են դատախազությանը և այդպիսի դատավորները շատ շատ են»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է