Եղանակը Հայաստանում. ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ եւ քամու ուժգնացում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր է մինչեւ 25-30 մ/վ քամու ուժգնացում:
Հուլիսի 9-ին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է մինչեւ 25-30 մ/վ քամու ուժգնացում, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Ինչպես Top-News.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ ցերեկային ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ մինչեւ 20-25 մ/վ քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Արցախում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29 (հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36):


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է