Դա ի՞նչ հարց է․ ես իմ ապառիկները և վարկերը շարունակում եմ մուծել․ Արարատ Միրզոյան
Հարցը քննարկվում է, շատ հնարավոր է որոշ շտկումներ արվեն և նախագիծը նորից շրջանառվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Սա ոչ թե քմահաճույք է կամ բյուջեի եկամուտները ավելացնելու քայլ, այլ զուտ այն քաղաքացիները, որոնք չեն գիտակցում, որ դրանով փրկում են իրենք հարազատներին, ահա այս մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված՝ դիմակը կրեն։ Տուգանքների շատուքիչը որոշելիս պետք է սա դիտարկենք՝ բավարար է արդյոք բոլոր քաղաքացիների կողմից դիմակ կրելու աստիճանը։ Դուք նայում է տուգանքի դրամական մեծության տեսանկյունից, էդպես որ լինի 10 000-ն էլ է շատ, 500-ն էլ է շատ, բայց եթե նայենք առողջապահության տեսանկյունից, գուցե 500 000-ով է անհրաժեշտ տուգանել»,-ասաց Միրզոյանը
Դիտարկմանը, որ կան մարդիկ, ովքեր տուգանվում են, բայց միևնույն է շարունակում են դիմակ չկրել, արդյոք դա զսպող միջո՞ց է, Միրզոյանը պատասխանեց․ «Պետք է ուղղակի նոր կարգավորումներ մտցնել»։
Վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց արդյոք Միրզոյանը վճարե՞լ է իր ապառիկները, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց․ «Դա ի՞նչ հարց է։ Ես իմ ապառիկները և վարկերը շարունակում եմ մուծել»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է