Ձեր գործողությունները նախատեսված չեն քրեական դատավարության օրենսգրքով՝ դրանք անօրինական են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը անցնում է մեղադրող կողմից ներկայացված միջնորդության քննարկմանը:
Նա նշեց, որ նախորդ դատական նիստին մեղադրողների կողմից ներկայացվել է միջնորդություն, որը հրապարակվել է, սակայն դատարանը որոշել է միջնորդությունը քննարկել հաջորդ նիստին, քանի որ պաշտպան Միհրան Պողոսյանը ներկա չի եղել դատավարությանը:
ՀՀ պաշտպանույան նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ իր միջնորդությունը քննության չի առնվել, որը ներկայացվել է դեռևս օգոստոսի 22-ին: Նա առաջարկեց մեղադրողների միջնորդությունը քննության չառնել, քանի դեռ իր միջնորդությունը քննության չի առնվել:
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը որոշել է առաջնահերթ քննության առնել մեղադրողների ներկայացրած միջնորդությունը, իսկ Մեժլումյանի միջնորդոթւյունը քննության կառնի ավելի ուշ:
Կարեն Մեժլումյանն առարկություն հայտնեց նախագահող դատավորի գործողությունների դեմ, նշելով, որ դեռևս օգոստոսի 22-ին ներկայացրել է միջնորդություն գործի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին.
«Այժմ պետք է այդ միջնորդոթւյունը քննության առնվեր, որովհետև մինչ այդ դատարանը հնարավորություն տվեց, սակայն հետո հրատապությունից ելնելով դատարան այլ միջնորդություն ներկայացվեց՝ խափանման միջոցի հետ կապված և այդ միջնորդությունը իր լուծումը ստանալուց հետո, բնական է, որ այս միջնորդոթյունը պետք է քննության առնվեր:
Եվ հիմա մեղադրող կողմը միջնորդություն է անում բացառապես անձանց պաշտպանության միջնորդության իրավունքից զրկելու մասին: Իմ միջնորդությունը հրապարակելու որոշումը դատարանը կայացրել է նաև գրավոր ակտով: Ես առարկում եմ, որ դատարանը մեղադրողների հետ միգուցե համաձայնեցված է և ամեն ինչ անում է, որ այդ միջնորդությունը քննության չառնվի»:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար յուրի խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ այդ միջնորդությունը դատական նիստում քննարկելու վերաբերյալ որոշում կայացվել է դատարանի կողմից 2019 թվականին:
«Ես հիմա համոզվածություն ունեմ, որ մեղադրանքի կողմը տեսնելով, որ միջնորդությունն ինքնին հիմնավոր է և ենթակա է լինելու բավարարման, միջնորդություններ է ներկայացրել ՝ միջնորդոթյուններ ներկայացնելու իրավունքից պաշտպանական կողմին զրկելու համար:
Դուք, այլ ելք չունենալով, բավարարել եք մեղադրող կողմի միջնորդությունը և այժմ քննարկման առարկա եք փորձում սարքել պաշտպանության իրավունքը սահմանափակելու մեղադրողի միջնորդությունը: Ես կարծում եմ, ձեր գործողությունները նախատեսված չեն քրեական դատավարության օրենսգրքով՝ դրանք անօրինական են, դրանք խախտում են պաշտպանության իրավունքը և թույլ չի տրվում պաշտպանության իրավունքը ամբողջությամբ իրացվի»,-նշեց պաշտպանը:
Միհրան Պողոսյանը նշեց, որ ունի միջնորդոթյուն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ և խնդրում է այն քննարկման առարկա դարձնել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է