Բուժաշխատողների վարձատրությունը կարող է նվազել. Արսեն Թորոսյան
«Առողջապահական համակարգը իր լավ օրերը չի ապրում»,- այսօր հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Շատ լարված է աշխատում թե ժամանակի առումով, թե վտանգների առումով, թե ծավալների առումով, սակայն առնվազն կորոնավիրուսային գործի բուժման մեջ ներգրավված բուժհաստատություններին ցուցաբերվում է իրենց աշխատանքին պատշաճ վերաբերմունք՝ ֆինանսական տեսանկյունից, աշխատանքային պայմանների բավարարման տեսանկյունից, ինչպես նաև առողջապահական այլ պետական ծրագրերի մասով որևէ կրճատում կամ դանդաղում չկա»,- հայտնեց նախարարը։
«Այլ է խնդիրը բժշկական վճարովի ծառայությունների մասով, որովհետև ինչպես տնտեսության մյուս ճյուղերում, այնպես էլ առողջապահությունում կա անկում, այդ մասով, ինչը կարող է բերել բուժաշխատողների վարձատրության անկման, բուժհաստատությունների ֆինանսական կայունության խաթարման: Մենք պետք է փորձենք այս ծանր շրջանն անցնել հնարավորինս քիչ կորուստներով և, հատկապես, հնարավորինս քիչ մարդկային կորուստներով»,-ընդգծեց նախարարը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է