ՍԴ դատավորներից զենքը չեն վերցրել, բա որ կիրառե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա՞ ՍԴ-ի «դարակազմիկ» նիստը՝ հարցրինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ «Ժամը 11-ին նշանակված են ՍԴ յոթ նիստեր, թերեւս տեղյակ եք, որ օրակարգի ամեն մի հարցը մեկ նիստ է»:
Բացի Քոչարյանի հարցից, ուրիշ կարեւոր հարցեր ե՞ւս կան։ «Մեզ համար բոլոր հարցերն են կարեւոր, անկարեւոր հարց մեզանում չկա»: Տեղի կունենա՞ նիստը։ «Նիստն իրավազոր է 5 դատավորի մասնակցության դեպքում, կարծում եմ` տեղի կունենա»:
Դուք հիմա ունեք մի քանի ՍԴ «նախագահ»՝ ո՞ր նախագահն է վարելու նիստը։ «Նիստը կկայանա, կիմանաք»: Բոլոր դեպքերում, 3 դատավոր չի մասնակցի՝ նրանց չեն թողնում ՍԴ շենք մտնել։
«Դրա պատասխանատուն ոստիկանությունն է, որը նման լիազորություն չունի, իրենք ընդամենը պետք է շենքի պահպանությունն իրականացնեն. ՍԴ աշխատակազմից որեւէ ցուցում իրենց չի տրվել` շենքն արգելափակելու»:
Օրենքով ՍԴ բոլոր դատավորներին ամրակցված է ծառայողական զենք, որն իրենց տրամադրել է ոստիկանությունը, տեղեկություն ունենք, որ այդ դատավորներից, որոնց չեն թողնում շենք մտնել, զենքը հետ չեն վերցրել, եւ այդ զենքը տրամադրվել է` իրենց անվտանգության եւ ծառայողական գործունեության խոչընդոտները վերացնելու համար, իսկ ինչո՞ւ հետ չեն վերցրել զենքերը, բա որ հանկարծ «կիրառե՞ն»։ «Այդ հարցերը պետք է ոստիկանությանն ուղղել, եթե հետ չի ստացել, ինչո՞ւ չի ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է