Կարեն Կարապետյան. «Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Դմիտրի Մեդվեդեւը մասնավորապես ասել է, թե մեր հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: «Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով»,- շեշտել է Մեդվեդեւը:
ՌԴ վարչապետը նաեւ ասել է, թե Ռուսաստանի շուկան մեծ է, և առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ:
«Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանն էլ իր հերթին ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության, կառուցողական և բեղմնավոր հանդիպման համար:
«Մենք բոլորովին չենք թաքցնում և հստակ ցույց ենք տալիս, որ Մոսկվա այցը՝ դա այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով»,- շեշտել է Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
«Դուք նշեցիք՝ ունեն մեծ ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ելույթի վերջում ընդգծել է ՀՀ վարչապետը:
Top-News.am


















































Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
«Իսլամիստական մտածելակերպ է, մնում է չադրա հագնեն». Քանդակագործը ստիպված է եղել դադարեցնել ցուցահանդեսը՝ «մերկ» քանդակների պատճառով
Մոսկվայում հրդեհել են Սամվել Կարապետյանին պատկանող առեւտրի կենտրոնը (Տեսանյութ)
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...