Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին
Այս տարվա հունվարի 9-ին Առողջապահության նախարարության եւ սոցիալական հարցերի տեսչական մարմինը, որն իրականացնում էր հսկողություն սահմանային անցակետերում, թույլ էր տվել ՀՀ 18 քաղաքացու վարակիչ հիվանդության կլինիկական նշաններով հատել սահմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:
«Դրանք ներառում էին բարձր ջերմաստիճան, փսխում, փորացավ, ցան, որոնք ինչպես հետագայում պարզվեց, բոլորը բնորոշ են այս նոր կորոնավիրուսային վարակին: Հունվարի 7-ի դրությամբ ԱՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ կա անհայտ վարակ: Դա ենթադրում է, որ բոլոր երկրները, որոնք անդամակցում են ԱՀԿ-ին, պարտավոր են ուժեղացնել հսկողությունը սահմաններին:
Հաջորդը, երբ փետրվարին հայտարարվեց, որ կորոնավիրուսի վարակը հանրային առողջության համար հատուկ նշանակություն ունեցող պատահար է: Դա ենթադրում էր, որ ՀՀ առողջապահական համակարգը պետք է բերվեր բարձր պատրաստվածության՝ հակազելու այն անհայտ հիվանդությանը: Դրան մեր պատասխանատու մարմինները դրսեւորեցին հանցավոր անլրջություն եւ փորձեցին այս հիվանդությունը համեմատել սեզոնային գրիպի հետ:
Հաջորդը, առողջապահության պատասխանատուները գիտությամբ կամ անգիտությամբ, բայց մի շարք հայտարարություններ էին արել, որոնք միտված էին բթացնել մեր գնակչության զգոնությունը: Մասնավորապես, առողջապահության փոխնախարարի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի թափանցման տեսակետից ցածր ռիսկային գոտում: Որեւէ լուրջ հիմնավորում չեղավ, արվեց մերկապարանոց հայտարարություն եւ ներկայացվեց որպես փաստ:
Պատասխանատուները հայտարարում էին՝ մեզ չեն անհանգստացնում բերովի դեպքերը, մեզ անհանգստացնում են լոկալ տարածման դեպքերը: Հարց, եթե դեռ երկրում չի գրանցվել կորոնավիրուս, ո՞նց ձեզ չեն կարող անհանգստացնել բերովի դեպքերը»,-ասաց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարին վարակի համաճարակ կար եւ այդ դեպքերի 90 տոկոսի ախտանշանները բնորոշ են կորոնավիրուսի ախտանշաններին. «Դա հիմք է տալիս ենթադրել, որ կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին. «Մեր առողջապահության պատասխանատուները արդեն միտումնավոր ապատեղեկատվություն էին տարածում, փորձում էին ժողովրդին հանգստացնել՝ ասելով, որ կարանտինը արդյունավետ չէ: Մեր անկախ համաճարակաբանների խորհուրդն անտեսվում էր, որի արդյունքում ենցանք մահացության բավականին լուրջ ցուցանիշ: Դա հնեցրեց նրան, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը ստիպված եղավ դիմել օտարերկրյա օգնությանը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է