Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Զորակոչիկները վարակակիրների հետ՝ նույն հերթում. ինչպե՞ս են պոլիկլինիկաները «կանխում» վարակի ներթափանցումը բանակ

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում COVID-19–ի հետազոտման թեստերի արդյունքներով որևէ նորակոչիկի մոտ կորոնավիրուս չի աշխտորոշվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս պահի դրությամբ վարակակիրներ չեն հայտնաբերվել, եղել են կասկածելի դեպքեր, որոնք հետազոտվել են նաև ՊՇՌ թեստավորման մեթոդով, սակայն նրանց թեստի պատասխանները ևս բացասական են եղել»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ այս տարի բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, ապա նոր միայն մասնակցում վիճակահանությանը։ Պաշտպանության նախարարությունից հավաստիացնում են, որ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։

Իսկ մինչ այդ զորակոչային տարիքի տղաները պատվաստումներ ստանալու, ինչպես նաև հետազոտվելու նպատակով այցելում են պոլիկլինիկաներ, որտեղ, COVID-19–ով պայմանավորված, մեղմ ասած քաոսային իրավիճակ է։ Օրերս NEWS.am–ի թղթակիցը Երևանի Թիվ 19 պոլիկլինիկայում ականատես է եղել, թե ինչպես մեկ ժամից ավելի մի խումբ զորակոչիկներ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ նույն հերթում սպասում են տեղամասային թերապևտի աշխատասենյակի մոտ, որպեսզի իրենց ուղեգրեն համապատասխան մասնագետների մոտ։ Հերթում սպասող տարեց քաղաքացիներից մեկն անգամ ինքն է անձամբ զգուշացրել նորակոչիկներին, որ հաստատված վարակակիր է և հորդորել իրենից հեռու կանգնել։ Թեև տվյալ հարկաբաժնում հերթերի կարգավորման նպատակով գծանշումներ էին արված, իսկ բուժաշխատողները փորձում էին կարգավորել հերթը և հորդորում էին քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն փաստն այն է, որ նեղ միջանցքում հնարավոր չէր պահպանել սահմանված տարածությունը և ժամեր շարունակ կանգնած մնալ նույն տեղում։ Ի դեպ՝ նույն հարկում է գտնվում նաև ռենտգեն հետազոտության կաբինետը, որտեղ տվյալ ժամանակահատվածում նախատեսված էր նաև COVID-19 ունեցող հիվանդների հետազոտությունը։

Խնդրի առնչությամբ NEWS.am–ը զրուցեց Թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռոբերտ Պետրոսյանի հետ։ Վերջինս վստահեցրեց, որ կորոնավիրուսով հաստատված հիվանդներ պոլիկլինիկա չեն այցելում, թեև նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ակնհայտ ախտանիշներ ունեցող հիվանդներին տեղափոխում են պոլիկլինիկա, ռենտգեն հետազոտության ենթարկում, ապա ուղարկում թեստավորման։ Պետրոսյանը հայտնեց, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները այս ընթացքում նույն ընթացակարգով են պոլիկլինիկայում բուժզննում անցնում, ինչպես մյուս քաղաքացիները։

Հարցին՝ արդյոք ռիսկային չէ՞, երբ զորակոչային տարիքի տղաները նույն հերթում են սպասում հնարավոր վարակակիրների կամ կոնտակտավորների հետ, մանավանդ որ շատ քաղաքացիներ ախտանշաններ ունենալու դեպքում, շարունակում են այցելել պոլիկլինիկաներ, Պետրոսյանը պատասխանեց։

«Նախ, որևէ քաղաքացի չի կարող առանց պաշտպանիչ դիմակի և ջերմաչափման այցելել մեր պոլիկլինիկա։ Եթե մեզ այցելած քաղաքացին ջերմություն է ունենում, նրան հենց մուտքի մոտ առանձնացնում ենք մեկուսարանում, ինչից հետո հերթապահ թերապևտն իջնում է մեկուսարան, գնահատում քաղաքացու վիճակը, և եթե քաղաքացին լուրջ գանգատներ չունի, նրան ուղարկում են տնային բուժման, սակայն եթե լուրջ ախտանիշներ ունի, հոսպիտալացնում են։ Մենք պարետատան տրամադրած ցանկով տեղեկանում ենք վարակակիրների և կոնտակտավորների մասին, և հեռախոսազանգով հսկողություն ենք իրականացնում»։

Դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ արդյոք գործընթացն այնպես կազմակերպել, որ զորակոչիկների շփումը մյուս քաղաքացիների հետ նվազագույնի հասցվի, օրինակ, նրանք առանձին մուտքով մտնեն՝ հաշվի առնելով, որ պոլիկլինիկան բավականին մեծ է և ունի նման հնարավորություն, և առանձին բժիշկներ նախատեսված ժամանակահատվածում սպասարկեն միայն զորակոչիկներին, Պետրոսյանն արձագանքեց.

«Ամեն օր առավոտյան պոլիկլինիկայի շենքի առջև 40 հոգի հերթ են կանգնում՝ սպասելով ժամը 9–ին, որպեսզի պոլիկլինիկան բացվի և կարողանան մուտք գործել։ Պոլիկլինիկան աշխատում է թաղամասային սկզբունքով և յուրաքանչյուր զորակոչիկ այցելում է իր թերապևտին. մեր պոլիկլինիկայում 22 տեղամասային թերապևտ է աշխատում և նրանցից յուրաքանչյուրը տարբեր զորակոչիկների է սպասարկում, այսինքն ես չեմ կարող բոլոր զորակոչիկների համար մի թերևապևտ առանձնացնել»։

Պետրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ իրենք իրավասու չեն զորակոչային տարիքի տղաների հետազոտության գործընթացն այլ կարգով կազմակերպել, քանի որ առողջապահության նախարարությունից նման ցուցում չեն ստացել։

«Զինկոմիսարիատները սահմանված կարգով զորակոչիկներին ուղեգրում են պոլիկլինիկա, որպեսզի այստեղ նրանք հետազոտության ենթարկվեն։ Երևանում գործում է 28 պոլիկլինիկա, և բոլորի համար նույն չափանիշներն են սահմանված։ Եթե զորակոչիկների համար հատուկ կարգ սահմանված լիներ, բուժզննում անցնելու հատուկ ռեժիմ կամ առանձին մուտք, մենք նույնպես կհետևեինք այդ կանոնին»,–եզրափակեց գլխավոր բժիշկը։

Նշենք, որ զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը: Մասնավորապես, առողջապահության նախարարի հրամանով կազմակերպվում է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը։ NEWS.am–ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտությունը պոլիկլինիկաներում կազմակերպվել է ընդհանուր հիմունքներով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ նյութեր էր հրապարակել, տեղադրելով նաև «Արմենիա» բժշկական կենտրոնում հերթում սպասող զորակոչիկների եւ նրանց ծնողների լուսանկարը։ Այդ կերպ երկրի ղեկավարը, ըստ էության, հասարակությանը զգուշացնում էր, որ չպետք է թույլ տալ, որ վարակը ներթափանցի բանակ։ Հետաքրքիր է, այդ լուսանկարից ի՞նչ հետևություն է արել երկրի առողջապահական ոլորտի պատասխանատուն կամ, առհասարակ, պոլիկլինիկաներում տիրող քաոսից նա տեղյա՞կ է, մի՞թե այս իրավիճակում նույնպես միայն հասարակությունն է մեղավոր կամ փաստացի պատերազմող երկրի բանակ զորակոչվող պատանին, որն առանց վարանելու իր հերթը զիջեց կորոնավիրուսով վարակված պապիկին, և նույնը կաներ, եթե նույն այդ պապիկը վարակված չլիներ։