ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում տնտեսական, առողջապահական, քաղաքական, իրավական` սահմանադրական խոր ճգնաժամ է, իշխանություններն ինչպես մնացյալ, այնպես էլ ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. ՍԴ-ի հետ կապված ողջ գործընթացում ահավոր բացեր ու կիքսեր են թույլ տվել»,- ասաց սահմանադրագետը:
Իշխանությունները շատ արագ «կլուծեն» այդ հարցերը` մի մտահոգվեք։ «Չեն կարող. նախ` իրենք խնդիր ունեն ՍԴ-ում քվորումի հետ կապված»: ՍԴ նոր դատավորներին էլ արագ` մեկ օրում կընդունի-կընտրի, ու քվորում կլինի, սահմանադրական ճգնաժամը շատ արագ կվերանա։ «1 օրում 3 դատավորի ընտրություն հնարավոր չէ, դա շատ երկար պրոցեդուրա է իրենից ներկայացնում, եւ այն խախտել չեն կարող»:
Կարող են, իրենք ամեն ինչ կարողանում են։ «Բոլոր դեպքերում, պետք է դատավորների թեկնածուների մրցույթ հայտարարվի, մեկ ամիս պետք է հայտեր ընդունվեն։ Իրենք էլ ճգնաժամ ունեն՝ նախ «նիկոլյան» իրավաբանները գրագետ չեն, միայն Սահմանադրական դատարանի մասին օրենքը մոռանալն արդեն բավական է, հիմա հետին թվով հասկացել են, որ փաստի առաջ են կանգնել, փորձում են շտկել իրենց ոչ գրագետ, փնթի աշխատանքը։ Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսով հիվանդները շատ են ԱԺ-ում, եւ հնարավոր է քվորումի ու հարկավոր ձայների հետ կապված խնդիրներ ունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է