Սահմանադրական փոփոխությունների օրը իմքայլական երկու պատգամավոր եղել է կորոնավիրուսով վարակված
ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավել է:
Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ արձանագրենք, հետևյալը։
Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ:
Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների, այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը՝ ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։
Այս 2 պատգամավորների նկատմամաբ ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվությամբ, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները:
Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, քանի որ պատգամավորների մասով ևս առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ:
Նշենք որ, մեր հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է նրան մոտ կանգնած մեր աղբյուրը նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է