Ամբաստանյալը դատարան չի ներկայացել` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով, բայց շրջել է իշխանական պատգամավորի հետ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունիսի 26-ին, Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները որպես սպանություն որակելու գործով դատական նիստին ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը չի ներկայացել պատճառաբանելով, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ, մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:
«Դատական նիստը կայացավ, բայց նիստին չներկայացավ ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը, նախորդ նիստին կրկին չներկայացված իբրև թե հիվանդ է, վարակված կորոնավիրուսով: Բայց նա անամոթաբար ստում է, քանի որ նիստի օրն էլ, նրա նախորդ օրն էլ իմ տան շրջակայքում առանց դիմակ տեսել եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւանյանի հետ անցնելուց»,- ասաց նա:
Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է