Երևանում տեղի ունեցած ավտովթարի վիրավորները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են. մեկը`կոչումով փոխգնդապետ է, մյուսն էլ՝ մայոր
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդնրի ինքնությունը։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երեւանի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է