Համբերությունը սպառվել է. մասնագիտական խմբերը սկսել են պատասխանել անգամ անորոշ ու անհասցե մեղադրանքներին
«Հրապարակը» գրում է. «Անորոշ ու անհասցե մեղադրանքներին, որպես կանոն, պատասխանողներ գրեթե չեն լինում: Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ և թիրախ դառնալ, երբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել: Մանավանդ, եթե դիմացդ, ոչ ավել, ոչ պակաս, վարչապետ է կանգնած:
Նա կարող է հայհոյել դատավորներին, առանց անուններ նշելու, քաղաքական ուժերին` առանց մասնավորեցնելու, նախկին իշխանություններին անվանել թալանչի ու գող, բայց կրկին անուններ չհնչեցնել և մնալ անպատասխան: Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվել, երբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրել, և նա ստիպված է եղել նահանջել իր ասածներից, ինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումով, ուստի հիմա խոսում է բացառապես անորոշ` մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները:
Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտածել, որ այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվել, և նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքում, երբ կոնկրետ անձանց անուն չի տրվում: Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր` ԲԴԽ նախագահի դեմ, ով եթերում վիրավորել էր նրանց` ոչ այնքան գրագետ անվանելով:
Վերջիններս պատասխան հայտարարությամբ հանդես եկան` պաշտպանելով իրենց համքարության պատիվը: Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր` ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների, որոնցով նա վիրավորել էր դասախոսներին` կոչ անելով նախարարին` «մաղել» նրանց, քանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացել, և ոմանք «պայմանավորվում են 500 դոլարով պարապելու և քննությունների ժամանակ գնահատական նշանակելու մասին»: ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձևով իր տեղն էր ցույց տվել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է