Գոյություն չունի պետական ինստիտուտ՝ սկսած նախագահի ինստիտուտից, գոյություն չունի Սահմանադրություն. Հայրապետյան
Իշխանությունը հասկացավ, որ այլևս անիմաստ է մոտավոր օրենքի շրջանում փորձել գործել և գործողություններ սկսեցին ծավալել արդեն անարխիստական տարբերակով։ «Սահմանադրական փոփոխություն» անվամբ նախագիծը վկայում է այն մասին, որ մեր պետությունում գոյություն չունի պետական ինստիտուտ՝ սկսած նախագահի ինստիտուտից, գոյություն չունի Սահմանադրություն և Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական և ժողովրդավարական պետության բոլոր նորմերն ամբողջությամբ հավասարեցված են հողին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Մենք պարբերաբար քննարկման առարկա ենք դարձնում, որ այդ 88 հոգանոց աղջիկների և տղաների խմբակը կենթարկվի քրեական պատասխանատվության, որովհետև յուրացրել է իշխանություն, տապալել է սահմանադրական կարգը։ Եթե փաստական հանգամանքների մեջ խորանանք, վստահ եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն այդ երկու, այլև՝ շատ-շատ հոդվածներ կբնութագրեն նրանց գործողությունները, բայց արդյունքում մենք ունենում ենք անվերադարձնելի և անվերականգնելի երևույթ, չեմ խորշի այդ բառից, բռնաբարված Սահմանադրություն և բռնաբարված պետություն»,- ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ նոր դատավորները լինելու են ոչ լեգիտիմ և նշանակվելու են անօրինական ճանապարհով, որովհետև այն հիմքը, որով ՍԴ գործող անդամները պետք է հեռացվեն՝ ապօրինի են և հակասահմանադրական։ Բացի այդ՝ Հայրապետյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և անկախ մեկ պատգամավոր դիմել են ՍԴ և այսօր պետք է լինի որոշումը՝ դիմումը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։
«Հիմնական զարգացումները, որոնք պետք է տեղի ունենային, տեղի չունեցան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի մեկ պատգամավորի ստորագրություն դնելու ժլատության հիմքով և ՀՀ նախագահի պաշտոնը ծանրաբեռնած անձի ծառայամտության և քաղաքական ենթարկվողականության արդյունքում, որովհետև ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության երաշխավոր, որը հստակ գրված է Սահմանադրությունում, այդ երաշխավորի դերը ստանձնելու փոխարեն ոչ միայն անգործություն ցուցաբերեց, այլև՝ իր թողտվությամբ ԱԺ-ն տիրացավ նաև ՀՀ նախագահի լիազորություններին։ Այդ անգործությունը կամ ձեռնպահ մնալը որևէ կերպ նույն ՀՀ նախագահին չի ազատելու պատասխանատվությունից, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքում բազմաթիվ անգամներ նշվել է, որ գործողությունից բացի նաեւ անգործությունն է ահամարվում անգործություն և որևէ մեկը նման անարգանքի, Սահմանադրությունը նման կերպ այլասերելու, պետական ինստիտուտները նման կերպ ստորացնելու համար անմասն չի մնալու պատասխանատվության կրումից, ընդ որում՝ օրենքի ամբողջ խստությամբ »,- շեշտեց Հայրապետյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է