Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշում է կայացրել: Որոշման համաձայն՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Հավելենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է