Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր

Երբ լաչառությունն ու անհավասարակշիռ բառամթերքը դառնում են քաղաքական կատեգորիա

Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր կրկին ստիպված եղանք խորհրդարանի դահլիճից ունկնդրել հերթական բոցաշունչ ելույթը՝ միախառնված պաթոսով, սպառնալիքներով ու ապաքաղաքական բառամթերքով:

Այո՛, այո՛...Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած : Ես, իհարկե, հասկանում եմ և՛ առկա վախն ու տագնապը, և՛ այլևս անկառավարելի դարձած խուճապը, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն:

Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչու՞ չեք հանդարտվում, ինչու՞ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ... պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն: Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները...Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար:

Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները: Մեր տեղը որոշել և որոշում են բացառապես մեր ընտրողներն ու մեր ժողովուրդը, ավելին ՝ ձեր իսկական տեղը շատ շուտով ևս որոշելու է դարձյալ նույն ժողովուրդը: Այնպես որ ֆաշիզմի ու բռնապետութան բոլոր ջատգովներին խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղները:

Ինչ վերաբերում է արդեն չարչկված ու ձանձրալի դարձած թեմային՝ ընտրակաշառքին, ապա հիշեցնեմ. դեռ 2018-ին, երբ իշխանափոխությունից հետո պետք է անցկացվեին խորհրդարանական առաջին ընտրությունները, հինը մերժածներն ու նորի մասին թմբկահարողները Երևանում ու մարզերում <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին բերման ենթարկելու, շանտաժի էժանագին փորձերով ջանում էին ամեն կերպ ընտրակաշառքի գործ սարքել մեր թիմակիցների գլխին: Փորձերը շատ էին,արդյունքը՝ չգոհացնող, վերևից եկած պատվերը՝ անկատար: Ինչու՞, որովհետև այդպես էլ գործ կարելու ոչ մի փաստարկ չպեղեցին:

Այսօր, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, երբ սոված ու գործազուրկ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, երբ իշխանությունը զգում է մոտալուտ վախճանը, ամենաբարձր օղակից ստացված հրահանգով կրկին փորձ է արվում զարկ տալ անկատար մնացած <<Ընտրակաշառք օպերացիա>>-ին: Ինչ խոսք, զզվելի է, զզվելի է տեսնել ու լսել սեփական աթոռն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով պահելու էժան տրյուկները, համաժողովրդական սիրո մասին թմբկահարող ու ժողովրդի մասին դույզն ինչ չմտածող դեմքերը, երկրի մասին ամպագոռգոռ ճառերն ու այդ նույն երկիրը կործանման տանող ապաշնորհ քաղաքականությունը: Դե եթե այդքան ինքնավստահ եք, այդքան ժողովրդական, այդքան թավշյա ու ինչպես դուք եք սիրում կրկնել՝ այդքան դուխով, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եկեք քայլ անենք և տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու դուք և որտեղ եք տեսնելու մեզ: Թե՞ ձեր դուխը մենակ լաչառություն անելով է դրսևորվում…