Էդմոն Մարուքյանը շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին. Վանեցյան
Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է.
«Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է:
Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանից հետ վերցնել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Այս քայլը նա պարզաբանեց այն տեսանկյունից, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը կմիանա այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի ՍԴ-ն։
Քոչարյանի պաշտպանները հետ վերցրին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է