Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
Խորհրդարանը 74 կողմ և 9 դեմ ձայներով ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 83 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից։ Կողմ էին քվեարկել բոլոր 82 պատգամավորները։
Խորհրդարանն ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ էին 83 և դեմ՝ 1 պատգամավոր։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է