«Հստակ կարող եմ ասել, որ գործող իշխանությունները մեր երկիրը տանում են բռնապետության և մի անձի կողմից կառավարման մոդելի». Արթուր Վանեցյան
«Իրականում պետության սահմանադրական կարգը համարում եմ տապալված, բայց պետք չէ հուսահատվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և հավելել,-խոսքը չի վերաբերում անձերի կամ կոնկրետ մարդկանց, ես խոսում եմ երևույթների մասին։
«Արդարադատությունն ու իրավունքը չի կարող ընտրովի կիրառություն ունենալ՝ որ պահին ինչ պետք է, դա էլ անեն։ Ես կարծում եմ, որ մեր պետության և հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր առողջ մարդկանց և քաղաքական ուժերի համախմբում պետք է լինի և այս դժվարին իրավիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար միասնական լուծումներ պետք է լինեն ։ Իրականում մեր հայրենիքն այսօր հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Շատ շատերը կարող է չհասկանան, թե ինչի սկիզբ է դրվել այսօր մեր հայրենիքում։ Ես հստակ կարող եմ ասել, որ գործող իշխանությունները մեր երկիրը տանում են բռնապետության և մի անձի կողմից կառավարման մոդելի»,- ասել է նա։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է