«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանն ազդարարեցին իրենց քաղաքական ուժի վերջի սկիզբը». Արթուր Վանեցյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանն ազդարարեցին իրենց քաղաքական ուժի վերջի սկիզբը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։
«Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, ԼՀԿ-ն գործարքի է գնացել իշխանությունների հետ՝ Արթուր Վանեցյանն արձագանքելով նշել է, որ ինքը միշտապես խոսում է փաստերով, բայց, քանի որ այս պահին չունի փաստեր, կարող է միայն ենթադրել և վերլուծություններ անել բաց աղբյուրներից իրեն հասած տեղեկություններից, «Չեմ կարող հստակ գնահատական տալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նման դիրքորոշումը վախի՞, թե ինչ – որ այլ պայմանավորվածությունների արդյունք է։ Հստակ է մի բան, որ այս քայլով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանն ազդարարեցին իրենց քաղաքական ուժի վերջի սկիզբը»,- նշել է նա։
Ա.Վանեցյանը նաեւ հայտարարել է, որ նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ «Իմ գնահատմամաբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ և դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է»,- հայտարարել է Արթուր Վանեցյանն ու ավելացրել. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է