«Ձեզ ոչ թե ծանուցում կուղարկեին, այլ 6-րդ վարչությունը կմտներ այստեղ ու սպեցնազով դուրս կհաներ Ձեզ այստեղից». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
«Լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք 6-րդ վարչության խոսնակի կամ պաշտպանի դերակատարումը ստանձնել, - այսօր Երևանի Ավագանու նիստի ընթացքում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հակադարձելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ երեկ առավոտյան «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենայի վարորդին ու նրա կնոջը տարել են քրեական ոստիկանություն ու իր վերաբերյալ հարցեր տվել, իսկ այսօր էլ իրեն են հրավիրել քննչական կոմիտե՝ հարցաքննության, ինչին արձագանքելով Երեւանի քաղաքապետը հայտարարել էր, թե ինչի՞ց են վախեցել կամ իրար խառնվել։
«Ուզում եմ Ձեր խոսքին ի պատասխան ասել, որ եթե քրեական գործերի կամ հնարավոր գործերի վերաբերյալ ձեր նկատմամբ այնպիսի մանրախնդրությամբ մոտենային, ինչպես իմ նկատմամբ, ոչ թե ձեզ ծանուցում կտային՝ խնդրելով ներկայացեք, այլ ձեր այսքան ժամանակվա գործունեության արդյունքից ելնելով 6-րդ վարչությունը կմտներ այստեղ ու ձեզ սպեցնազով դուրս կհաներ։ Ուստի իմացեք, ակնհայտ տարբերություն կա, դրա մասին ուշ թե շուտ մարդիկ կիմանան, և դուք էլ մի օր հայտնվելու եք այն կարգավիճում, գուցե ոչ ՀՀ-ից, այլ արտերկրից սկսեք ծանուցումներ ուղարկել, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական են»,- հայտարարել է Խաժակյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է