Եթե վարչապետի արձագանքը մեզ է ուղղված, ապա գոնե իրենց խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում․ Շաքե Իսայան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագիծ է մշակում, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքի իրավաչափությունը։ Նախագիծը դեռ մշակման փուլում է, որովհետև այս ընթացքում խմբակցությունը զբաղվում է մեկ այլ նախաձեռնությամբ, որով դիմելու են Սահմանադրական դատարան՝ հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունած որոշման սահմանադրականության հարցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«Միջազգային փորձն է նաև ուսումնասիրվում, քանի որ միջազգային փորձից օրինակներ ունենք, երբ, այո, թեպետ երկրներում արտակարգ դրություն է հայտարարված, բայց խաղաղ հավաքների անցկացումը սոցիալական հեռավորություն պահպանելով, որոշակի մակերեսում՝ ենթադրենք 5000 հոգին չգերազանցելու սահմանափակումով և, իհարկե, դիմակներով մասնակցությունը թույլատրված է»,- ասաց տիկին Իսայանը՝ նկատելով, որ խաղաղ հավաքների անցկացումը մարդու իրավունք է, իսկ արտակարգ դրության պայմաններում քաղաքացին փաստացի զրկվում է իր իրավունքից։
Քանի որ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձայները չեն բավարարի, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան, խմբակցությունը այս հարցով ևս կդիմի «Լուսավոր Հայաստանին»։
«Հայտարարությամբ հանդես կգանք և կդիմենք մեր գործընկերներին։ Այս պահին այլ գործընթաց է տեղի ունենում, այլ հարցով ենք դիմել «Լուսավոր Հայաստան»-ին, քանի որ երեկ խորհրդարանում խայտառակ պատմություն եղավ։ Դրա համար այս պահին առաջնահերթությունը դրան է տրված, բայց որևէ փոփոխություն չկա, նախագիծը մշակվում է»,- տեղեկացրեց Շաքե Իսայանը։
Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի https://www.arlis.am/documentview.aspx?docID=75358 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսվում է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակաների գործունեության կապակցությամբ։ Որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը»։
Շաքե Իսայանի դիտարկմամբ՝ վարչապետի այս հայտարարությունը անհասցե էր։
«Ես չեմ լսել, որ խոսքը վերաբերում է կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը»,- ընդգծեց նա, ապա շարունակեց պատմել, թե վերջին օրերին իրենց խմբակցության, կուսակցության տարբեր տարածքային կառույցների ներկայացուցիչների տներն են խուզարկվում, փորձում են շինծու քրեական գործեր կարել։
«Մեր համակիրներին զգուշացնում են, որ որևէ դեպքում չգնաք Երևան, չկանգնենք դատարանի մուտքի առաջ։ Մեր համակիրները, որոնք այս կամ այն համայնքում հեղինակություն են վայելում, այս օրերին գործատուները նրանց աշխատանքից ազատում են և նմանատիպ այլ բաներ։ Մենք մշտադիտարկում ենք իրականացնում և այս մասով էլ հետագայում հայտարարությամբ հանդես կգանք։ Կարծում եմ՝ սա քաղաքական տեռոր է և իշխանության իրական մտահոգությունների մասին է բարձրաձայնում։ Եթե վարչապետի արձագանքը մեզ է ուղղված, ապա գոնե իրենց խոսքն ու գործը իրար չի համապատասխանում, որովհետև եթե այդպես է, և իրենք որևէ մտահոգվելու խնդիր չունեն, ապա չեմ կարծում, որ իրենց մարզային ներկայացուցիչները կգնային քաղաքական տեռորի ճանապարհով»,- նշեց տիկին Իսայանը։
Հետաքրքրվեցինք, թե մարզպետարանի ներկայացուցիչնե՞րն են «քաղաքական տեռոր» իրականացնում, տիկին Իսայանը անուններ չտվեց՝ խոստանալով, որ առաջիկայում կհրապարակվեն բոլորի տվյալները։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է