Փաշինյանն ունի՞ Մուկուչյանի կարիքը. Նա «բլոկել» է ԿԸՀ նախագահի հրաժարականի թեման
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանություններին շատ են քննադատում այն փաստի հետ կապված, որ շատ դեպքերում շարունակում են կառչած մնալ «նախկինների» կադրերից։ Ավելին՝ մի շարք առանցքային դեմքեր ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ իշխանությունների «սրտի կադրերն» են դարձել։
Այս «հոսքի» մեջ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների ներսում հատկապես շատ ու հաճախակի են թիրախային քննարկումները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կապված. ոչ միայն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այլեւ հենց իշխանության ոչ քիչ թվով ներկայացուցիչներ ուղղակի պահանջում են Մուկուչյանի հրաժարականը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը քանիցս բարձրացվել է Փաշինյանի մոտ, սակայն նա կտրուկ «բլոկել» է թեման եւ հորդորել այս շրջափուլում մոռանալ Մուկուչյանի թեման՝ հասկացնելով, որ նախ՝ մինչ Մուկուչյանը դեռ բավական հարցեր կան լուծելու, մյուս կողմից ՝ Մուկուչյանի ծառայություններն իրեն առաջիկայում անհրաժեշտ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է