Ծաղկի բիզնեսը խլեցին. «բիրիքնոցը» Հանրապետական մարզադաշտի տարածքից տեղափոխվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող Հանրապետական մարզադաշտի տարածքը շաբաթ-կիրակի օրերին ծաղկի մեծածախ շուկայի էր վերածվում։ Տարածքը տարիներ շարունակ վարձակալել էին ծաղկավաճառները, իսկ հասույթը գնում էր Ֆուտբոլի ֆեդերացիային։
Ծաղիկների բիզնեսի թեման թեժացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո։ Դրանով սկսեցին զբաղվել իրավապահները, իսկ ծաղկավաճառներին տանել-հարցաքննելն ընկալվեց որպես Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների դրսեւորում։ Բայց այդ ժամանակ պարզվեց, որ ծաղկի շուկան գործում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կնքած պայմանագրի շրջանակներում։
Պարզվեց նաեւ, որ, բացի քաղաքական նպատակներից, որոշ շրջանակներ նաեւ տնտեսական շահեր էին հետապնդում։ Մեր տեղեկություններով, ծաղկի, այսպես կոչված, «բիրիքնոցը» մարզադաշտից արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է տարբեր տոնավաճառներ, այդ թվում՝ Աէրացիայի հարեւանությամբ գտնվող տարածք, որտեղ, ըստ տեղեկությունների, փայատեր է նաեւ իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Ի դեպ, հանուն Սուքիասյանի բիզնեսի, վերջին շրջանում պետական ապարատի աշխատակիցներին վերեւներից խորհուրդ են տալիս, որ իրենց դրամային շրջանառությունն իրականացնեն «Հայէկոնոմբանկի» միջոցով։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարին պատկանող Շիրակի 43/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղիի մի հատված վարձակալական հիմունքներով տրամադրվել է «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցված է ոմն Կարեն Մարտիրոսյանի անունով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է