Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Գարիկ Սարգսյանը ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ և պարգևավճար, Ռոմանոս Պետրոսյանը` 51 մլն դրամ արժողությամբ բնակարան․ 10 մարզպետների հայտարարագրերը

Tert.am-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված ՀՀ մարզպետների հայտարարագրերը։ Ըստ այդմ, մարզպետներից ամենից շատ աշխատավարձ ստացել է Արարատի մարզի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ շուրջ 15․5 մլն դրամ՝ ամսական միջինում 1 մլն 289 հազար դրամ։ Մյուս մարզպետները 2019 թ-ի ընթացքում ստացել են 10, 11 կամ 12 մլն դրամ աշխատավարձ։ Ակնբախ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից նախորդ տարի անշարժ գույքի ձեռքբերումը՝ 51 մլն դրամ արժողությամբ բնակարան Արաբկիր վարչական շրջանում։ Առավել մանրամասն՝ ստորև․

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն Արարատի Նոր կյանք համայնքում։ Արարատի մարզպետը տրանսպորտային միջոց չունի, իսկ բանկային հաշվի վրա տարեսկզբին ունեցել է 956 հազար դրամ, տարեվերջին՝ 859 հազար դրամ։ Գարիկ Սարգսյանը նաև տարեսկզբին հայտարարագրել է 260 հազար դրամ կանխիկ դրամական միջոց, տարեվերջին՝ 180 հազար դրամ։

Արարատի մարզպետարանից աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից Գարիկ Սարգսյանը 2019 թ-ի ընթացքում ստացել է 15 մլն 468 հազար 768 դրամ՝ ամսական միջինում 1 մլն 289 հազար դրամ։ Նա ամենից շատ աշխատավարձ ստացած մարզպետն է։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան

Դավիթ Գևորգյանն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է 2005 թ-ի VOLVO մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014-ին։ Արագածոտնի մարզպետը 2019 թ-ի սկզբում բանկային հաշվին ունեցել է 3 մլն դրամ, 5083 դոլար, տարեվերջին՝ 10 մլն 678 հազար դրամ, 7466 դոլար։ Տարեսկբին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են՝ 95 հազար դրամ, 17 դոլար, տարեվերջին՝ 231 հազար դրամ, 834 դոլար։ Աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները մարզպետարանից եղել են 12 մլն 78 հազար 654 դրամ։

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2017 թ-ին, տրանսպորտային միջոց չունի։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1 մլն 9 հազար դրամ, տարեվեջին՝ 2 մլն 155 հազար դրամ։ Համբարձում Մաթևոսյանը նաև հայտարարագրել է 20 հազար դոլար և 2 մլն 300 հազար դրամ կանխիկ դրամական միջոց։ Մարզպետարանից աշխատանքի դիմաց ստացել է 10 մլն 754 հազար 536 դրամ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, 2 հողամաս՝ բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում։ Մարզպետը հայտարարգրում ներկայացրել է 2002 թ-ի MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014-ին։ Նրա դրամական միջոցները բանկային հաշվին կազմել են՝ 469 հազար դրամ՝ տարեսկզբին, 653 դրամ՝ տարեվերջին։ Կանխիկ Գնել Սանոսյանը հայտարարագրել է 750 հազար դրամ, 45 հազար ռուբլի՝ տարեսկզբին և 1 մլն 400 հազար դրամ 70 հազար ռուբլի՝ տարեվերջին։ Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից Գեղարքունիքի մարզպետն ստացել է 10 մլն 801 հազար 548 դրամ եկամուտ։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ բնակարան, հասարակական նշանակության շինություն ու հողամաս Վանաձորում, ինչպես նաև մեկ բազմաբնակարան բնակելի շենքում` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անդրեյ Ղուկասյանը 2015-ին գնել է 2007 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեսկբին կազմել են 8․7 մլն դրամ, տարեվերջին՝ 7 մլն դրամ։ Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 11 մլն 149 հազար 713 դրամ։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 2 բնակարան՝ Աբովյան քաղաքում և հողամաս Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ 2019 թ-ի հոկտեմբերի 3-ին մարզպետը 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

2019 թ-ի հոկտեմբերի 30-ին նա վաճառել է Աբովյանի բնակարաններից մեկը՝ 17 մլն 800 հազար դրամով։ Ռոմանոս Պետրոսյանը 35 մլն դրամ փոխառություն է (վարկեր) վերցրել։ Ենթադրաբար մեկ գույքի վաճառքից ստացած եկամտով և վերցված փոխառությամբ էլ մարզպետը ձեռք է բերել նոր բնակարան Արաբկիրում։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտարարագրել է 2004 թ-ի BMW մակնիշի մարդատար ավտոմեքենա՝ ձեռքբերված 2013 թ-ին։ 2019 թ-ի սկզբում նրա բանկային հաշվին եղել է 568 հազար դրամ, տարեվերջին՝ 2000 դրամ և 1922 դոլար, ևս 850 հազար դրամ կանխիկ դրամական միջոց է ներկայացված։

Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանից ստացել է 11 մլն 522 հազար 445 դրամ եկամուտ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2019 թ-ի փետրվարի 12-ին, այդ պատճառով էլ համեմատաբար ավելի քիչ աշխատավարձ և պարգևավճար է ստացել՝ 7 մլն 565 հազար դրամ։ Մինչ մարզպետ նշանակվելը 2019 թ-ին նա 470 հազար դրամ եկամուտ է ստացել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունից և 80 հազար դրամ՝ Շիրակի պետական համալսարանից։

Պաշտոնը ստանձնելու դրությամբ Շիրակի մարզպետն անշարժ գույք չի ունեցել, բայց 2019 թ-ի դեկտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում մեկ բնակարան է ձեռք է բերել ՝ 19 մլն 500 հազար դրամ արժողությամբ։ Այլ եկամուտներ բաժնում Տիգրան Պետրոսյանը նշել է, որ բանկից 18 մլն 500 հազար դրամ է ստացել։ Ենթադրաբար, սա փոխառություն է և հենց այս գումար էլ նա ձեռք է բերել բնակարանը։

Նա նաև հայտարարագրել է 2002 թ-ի TOYOTA մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2017-ին։ Իսկ մարզպետի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 150 հազար դրամ, տարեվերջին՝ 305 հազար դրամ, կանխիկ միջոցներտ տարեսկզբին՝ 1․2 մլն դրամ, տարվա վերջին՝ 2․1 մլն դրամ։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան

Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը չունի ոչ անշարժ գույք, ոչ էլ տրանսպորտային միջոց։ Մարզպետի պաշտոնում 2019 թ-ի ընթացքում ստացել է 10 մլն 165 հազար 951 դրամ եկամուտ, ևս 3 մլն 509 հազար 880 դրամ՝ կենսաթոշակ ՀՀ ոստիկանությունից։

Հունան Պողոսյանը տարեսկզբին բանկային հաշվին ունեցել է 1 մլն 137 հազար դրամ, 121 դոլար, տարեվերջին՝ 796 հազար դրամ, 6920 դոլար։ Տարեսկբին նա հայտարարագրել է 12 մլն դրամ, 20 հազար դոլար կանխիկ գումար, տարեվերջին՝ 12 մլն դրամ, 8000 դոլար։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

Վայոց Ձորի մարզպետը պաշտոնը ստանձնել է 2019 թ-ի հոկտեմբերի 31-ին և 2 ամսվա աշխատանքի դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Մինչ մարզպետ նշանակվելը Արարատ Գրիգորյանը նախորդ տարի ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 7 մլն 970 հազար դրամ եկամուտ։ Վայոց Ձորի մարզպետը ևս չունի անշարժ գույք և տրանսպորտային միջոց, իսկ բանկային հաշվին՝ տարեսկզբին ունեցել է 1 մլն դրամ, տարեվեջին՝ 6 մլն 870 հազար դրամ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը մարզպետ է նշանակվել 2019 փետրվարի 6-ին։ Այդ մոտ 11 ամիսների աշխատանքի դիմաց նա ստացել է 9 մլն 236 հազար 524 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Տավուշի մարզպետը չունի անշարժ գույք, իսկ 2018-ին ձեռքբերված LEXUS մարդատար ավտոմեքենան 2019 թ-ի դեկտեմբերի 12-ին վաճառել է 1․5 մլն դրամով։ Տարեսկզբին բանկային հաշվին Հայկ Չոբանյանն ունեցել է 116 հազար դրամ, տարեվերջին՝ 737 հազար դրամ։ Նա հայտարարագրել է նաև կանխիկ՝ 10 մլն դրամ։

Մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը Հայկ Չոբանյանը 2019-ին 448 հազար դրամ է ստացել «Ֆրիներջի» ՍՊԸ-ից, որի 100 տոկոս բաժնետերն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել է Արարատ Չոբանյանին։