Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը. «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է. Տիգրան Ուրիխանյան
Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելո՞ւ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ն նախօրեին հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու լիազորություն պատգամավորները չունեն: Այսօր ողջ օրվա ընթացքում ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» փակ դռների հետեւում քննարկումներ են անցկացնում խնդրին լուծում գտնելու համար:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է