Տպավորություն է, որ «Լուսավոր Հայաստանը» որոշակի պայմանավորվածություններ ունի Փաշինյանի հետ. Ստեփան Դանիելյան
Իշխանությունները դիմեցին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին դեմ գնալու ռիսկին՝ գուցե իրենց համար ավելի մեծ ռիսկերից խուսափելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստում արագացված կարգով քննարկված և ընդունված՝ Սահմանադրության փոփոխությունների վիճահարույց նախագծին։
«Նպատակը պարզ է։ Քանի որ ընդդիմությունը հայտարարել է, որ միավորվել է իշխանափոխության ծրագրով, որ կառավարությունը հրաժարական տա, եւ նոր կառավարություն ձևավորվի Հայաստանում, եւ դա հայտարարեց նաեւ ԲՀԿ-ն, որը խորհրդարանի երկրորդ ուժն է մեծությամբ, բնականաբար, իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է քայլեր կատարեր»,– ասաց Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այստեղ շատ կարեւոր է նաեւ իշխանության կողմից Սահմանդրական դատարանն իր վերահսկողության տակ վերցնելը. «Բնականաբար, այստեղ դերակատարություն ունեցավ նաեւ այն, որ որոշ դատարաններ ինքնուրույնություն են ցույց տալիս եւ չեն կատարում իշխանության ցուցումները։ Դա վերաբերում էր ե՛ւ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական պրոցեսին»։
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունները, ուշադրություն չդարձնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, արագորեն ընդունեցինՍահմաանդրական փոփոխությունները՝ անտեսելով հնարավոր հետեւանքները. «Բայց երեւի Նիկոլ Փաշինյանի համար իրեն չենթարկվող Սահանադրական դատարան ունենալը ավելի մեծ ռիսկեր էր պարունակում, քան Վենետիկի հանձնաժողովի կարծիքին դեմ գնալը։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ունի պարտավորություններ եւ այդ պարտավորությունների համար մեկ հարցը նաեւ իրավական դաշտի եւ Սահմանադրության համապատասխանեցումն է Եվրախորհրդի ստանդարտներին, որովհետեւ Եվրախորհուրդը առաջին հերթին սրա համար է ստեղծված։ Իրենք գնում են այդ ռիսկերին գուցե իրենց համար ավելի մեծ ռիսկերից խուսափելու համար։ Ամենամեծ ռիսկն այն է, որ իրենք բազմաթիվ օրենքներ են խախտել, սահմանադրական կարգ են խախտել, միայն դատարանների շրջափակումը բավական է, որպեսզի պատասխան ենթարկեն իշխանությունը կորցնելուց հետո. եւ այդ ամենից խուսափելու համար իրենք գնալով ավելի են խորացնում իրավիճակը, ավելի են մեծացնում անօրինանականությունների շարքը»։
Անդրադառնալով Սահամանդրության փոփոխությունների նախագիծը նախագահին չուղարկելու՝ իշխանական պատգամավորների ևս մեկ աղմահարույց նախաձեռնությանը՝ Դանիելյանն ասաց. «Օրինագիծը որպեսզի օրենք դառնա, պետք է նախագահը ստորագրի, որ այլեւս իր ստորագրությունը պետք չէ։ Կտեսնենք՝ Արմեն Սարգսյանը կստորագրի, թե չի ստորագրի, բայց փորձը ցույց է տալիս, որ կստորագրի եւ չի ուղարկի ՍԴ։ Իրենք, ըստ էության, ոչ միայն ՍԴ-ն են իրենց վերահսկողության տակ դնում, այլ նաև նախագահը՝ իր բավականին սահմանափակված իրավունքներից ամենակարեւորներից մեկից նույնպես զրկվում է։ Այսինքն՝ ամբողջ իշխանությունը այսօր կենտրոնացվել է մեկ անձի ձեռքին՝ Նիկոլ Փաշինյանի, եւ Եվրախորհրդի տարածքի ոչ մի երկրում նման երեւույթ գոյություն չունի։ Ես չգիտեմ, թե ինչ ռեակցիա իրենք կտան, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրախորհրդի անդամ մոտ 50 երկիր կա, եթե անդամներից մեկը նման չնախատեսված խախտումների է գնում, դա նաեւ ճանապարհ է բացում. եթե Հայաստանը չհեռացվի Եվրախորհրդից, մյուս երկրները կարող են այդ նախադեպից օգտվել եւ նման ուղով գնալ։ Սա, ես կարծում եմ, մոտ 50 երկրների միության համար, որի հիմքում առաջին հերթին իրավական խնդիրներն են դրված, շատ մեծ ռիսկեր է պարունակում եւ շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանք ինչպես կարձագանքեն, որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ արդեն, այլ ամբողջ կազմակերպության խնդիրն է դառնում։ Եվրախորհուրդը պետք է քայլեր անի իր՝ որպես կազմակերպություն, ապագան կանխատեսելու համար, որովհետեւ Հայաստանի օրինակին կարող են նաեւ այլ երկրներ հետևել, եւ այդ ամբողջ կառույցի ոգին եւ տրամաբանությունը փլուզվում է»։
Հարցին՝ արդյոք հնարավոր է համարում, որ «Լուսավոր Հայաստանը» միանա ՍԴ դիմելու՝ ԲՀԿ ստորագրահավաքին՝ Դանիելյանը պատասխանեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ «Լուսավոր Հայաստանը» ունի որոշակի փակ պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ իրենք կարեւոր հարցերում դուրս չեն գա Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այսինքն, կտրուկ քայլերի նրանք չեն գնա։
Ես ոչինչ ո՛չ բացառում եմ, ո՛չ հաստատում։ Ես ենթադրում եմ, որ երեւի թե այդպես է»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է