Քաղաքական թրաֆիքինգ. Սիմիդյանը Ծառուկյանի քվեարկության մասին տեսանյութ է պահանջել «Իմ քայլի» պատգամավորներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, եւ իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։
Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով տղամարդ պատգամավորներին հոգեբանորեն ճնշելուց զատ, բոլոր պատգամավորներից պահանջել է իրենց քվեարկության մասին հավաստի ապացույց ներկայացնել ոչ թե լուսանկարի, այլ տեսանյութի տարբերակով։
Փաստորեն, քաղաքական թրաֆիքինգն ընդունված է նոր Հայաստանում, հեղափոխական ուժերի մոտ, մինչդեռ նրանք ԲՀԿ-ականներին էին դատապարտում ղազագիր գրելու հարցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է