ԱԺ-ն ոչնչացրեց ՍԴ-ի և նախագահի ինստիտուտները
Խորհրդարանը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, որով ազատվում է ՍԴ գործող 3 անդամից եւ նախագահի պաշտոնը վերցնում է Հրայր Թովմասյանից: Դահլիճում միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն էր, քանի որ ընդդիմությունը բոյկոտել էր նախագծի քննարկումը, հայտարարելով, որ սա Սահմանադրության կոպիտ խախտմամբ է տեղի ունենում, սա սահմանադրական կարգի տապալում, որին իրենք չեն ցանկանում մասնակից դառնալ: Բայց իշխանական խմբակցությունը, թքած ունենալով օրենքների և քննադատությունների վրա, այսօր առավոտյան առաջին ընթերցմամբ, երեկոյան էլ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս նախագիծը: Բայց մինչ ընդունելը, ԱԺ նախագահի առաջարկով նախ քվեարկվեց տվյալ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման նախագիծը, որին իմքայալականները միաձայն դեմ քվեարկեցին: Այսինքն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ուղարկվի Սահմանադրական դատարան՝ ստանալու ՍԴ-ի եզրակացությունը նախագծի՝ սահմանադրականության վերաբերյալ: Իսկ նախագիծը, բնականաբար, եթե գնար ՍԴ, մերժվելու էր և հայտարարվեր հակասահմանադրական, այդ իսկ պատճառով իմքայլականներն ապահովագրեցին իրենց՝ որոշելով, որ չեն ուղարկում ՍԴ հաստատմանը: Դրանից հետո քվեարկեցին ՍԴ-ին առնչվող Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու ընդունեցին այն:
Տպավորություն էր, թե մեկ անձի կամ մեկ ուժի թատրոն է խորհդրարանում՝ իրենք նախագիծ են բերում, իրենք իրենց զեկուցում եւ առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու ընդունում: Այս պարագում լրիվ անիմաստ է դառնում ընդդիմության գոյությունն ԱԺ-ում, միևնույն է՝ իշխանական խմբակցությունն ունի բավարար թվով ձայներ՝ ցանկացած նախագիծ քվեարկելու և ընդունելու համար: Եվ այս ամենը տեղի է ունենում խորհդրարանական պետության պայմաններում՝ տապալելով ոչ միայն երկրի սահմանադրական կարգը, այլև ոչնչացնելով խորհդարանական կառավարման մոդելի գաղափարն ու էությունը:
Բայց մեկ ուժի թատրոնը դրանով չավարտվեց: Այս ձևական նստաշրջանն ավարտելուց հետո նորից գրանցվեցին, հայտարարեցին նոր նստաշրջանի բացում, որպեսզի մի նոր նախագիծ էլ ընդունեն: Զեկուցողը նորից Վահագն Հովակիմյանն էր: Խոսքը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն սահմանադրական փոփոխությունները ԱԺ-ի ընդունելուց հետո ԱԺ նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու: Այսինքն՝ նախկինում օրենքները ուղարկում էին Արմեն Սարգսյանին՝ հաստատելու, հիմա այդ լիազորությունն էլ նրա ձեռքից վերցրին։ Սա էլ, բնականաբար, արագ քննարկեցին, քվեարկեցին և ընդունեցին: Այսպիսով՝ հեղափոխությունից 2 տարի անց ոչնչացվեցին երկրում գործող 2 կարևոր ինստիտուտ՝ ՍԴ-ն ու նախագահի ինստիտուտը, խաչ քաշելով ժողովրդավարության և պառլամենտարիզմի վրա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է