ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը. որոշեցին ՍԴ չդիմել
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր: Դեմ ձայներ չկային:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում եւ չքվեարկեցին:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չընդունվեց, բոլորը դեմ էին:
Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն որոշում չի ընունում որոշման նախագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ. «Մենք կշարժվենք առաջ եւ կկազմակերպենք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»,-ասաց նա:
Նշենք, որ աղմկահարույց նախագիծը իշխանություններն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որն այսօր հրապարակել է իր կարծիքը։ Եզրակացության 82–րդ կետով հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը, նաև նշել էր, որ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Մյուս վիճահարույց հարցը նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն է, որը ԱԺ–ն չի արել, որը, սակայն, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների, պետք է արվեր։
Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է