Դատարանն արգելանք է դրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ գույքի վրա
Գևորգ Գրիգորյանը հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հայցով 03.04.2020թ.դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը իր տեղեկություններով:
Հիշեցնենք, որ նման հայցի պատճառ կամ առիթ էր դարձել «Հրապարակ»-ի հոդվածը, որում ներկայացվել էր, որ Մարիամ Պահլավունին Գևորգ Գրիգորյանի մասին ասել էր․ «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։
Իսկ Գևորգ Գրիգորյանն էլ նախ պարետից պահանջել էր ներողություն խնդրել կնոջ փոխարեն, ապա այն չստանալով՝ դիմել էր դատարան։
Ս․թ․ ապրիլի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանը, Գրիգորյանի հայցադիմումը հետ էր վերադարձրել կից փաստաթղթերի անբավարարության պատճառով։ Սակայն պահանջվող փաստաթղթերը լրացվելուց հետո, հայցն ընդունվել է, և բավարարել է Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը հայցագնի՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով արգելանք դրել Մարիամ Պահլավունուն պատկանող գույքի վրա։
Դատաքննության օրը դեռ նշանակված չէ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է