Իմքայլական Սիսակ Գաբրիելյանի ցինիկ հայտարարությունը դատավորի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ
ԱԺ-ն որեւէ դիրքորոշում չի հայտնում, այն պարզապես տալիս է իր համաձայնությունը ներկայացված միջնորդություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին:
Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը չբավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, պատգամավորն ասաց. «Դատախազը ներկայացրեց, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել: Դատավորը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է: Այս մասով էլ չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել, որովհետեւ գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է եւ գործը դեռ կքննվի վերաքննիչ դատարանում: Հետեւաբար հիմա լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որ իշխող ուժը փորձում է ազդեցություն ունենալ պրոցեսների վրա: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա կարճ կարող եմ ասել, որ ուրեմն փաստացի ՀՀ-ում կա դատավոր, որ արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...