Սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ չդիմելով ԱԺ-ն խախտում է օրենքը. Տարոն Սիմոնյան
Քանի որ Ազգային ժողովը որոշել է Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել ՍԴ, դրանով խախտում է Սահմանադրության հոդվածը, որտեղ գրված է, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ԱԺ-ն առաջին ընթերցումից հետո դիմում է ՍԴ եւ սա իմպերատիվ դրույթ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծին:
«Սահմանադրական փոփոխությունների նախագծի այն տեքստը, որ պետք է քննարկվի այսօր նոր ենք ծանոթացել եւ ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից:
Դա փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններն անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այս հրատապությունը կրկին փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին:
Դուք գիտեք, որ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք հայցելու համար, բայց չեն սպասել այդ կարծիքին եւ պատգամավորներով նախաձեռնել են փոփոխություն Սահմանադրության 213-րդ հոդվածում: Սա կրկին անգամ անտրամաբանական է. չի կարելի միջազգային կառույցից ինչ-որ բան հայցել եւ չսպասելով այդ պատասխանին, գործընթսցները կազմակերպել»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...