Ազատություն TV-ն լծվել է Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու գործին
«Մեդիա պաշտպանը» գրում է, որ Ազատություն TV-ն լծվել է Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու գործին։
«Ազատություն TV-ն ծավալուն՝ 9,5 րոպեանոց ռեպորտաժ, կարելի է ասել, ֆիլմ է պատրաստել, որի նպատակն ակնհայտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելն էր։ Լրագրողը զրուցել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչների հետ, որտեղ 2017թ-ին ԱԺ ընտրություններին մեծամասնությունը ձայն էր տվել Ծառուկյան դաշինքին։
Բնակիչների մի մասն ասում է, որ գումար է բաժանվել, մյուս մասը նշում է, որ Ծառուկյանն օգնել է գյուղացիներին, աջակցել շատ հարցերում։ Լրագրողի հարցադրումներն ակնհայտ վերաբերմունք էին արտահայտում, լրագրողը նույն հարցը հնչեցնում էր տարբեր ձևակերպումներով, մանիպուլյացիաներով փորձում ստանալ Ծառուկյանին վարկաբեկող կարծիքներ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է Ազատության կողմնակալ տեսանյութերին, որոնցում խախտվում են լրագրողական էթիկայի կանոնները, մասնավորապես, հնչում են իշխանական տեսակետը պաշտպանող կարծիքներ՝ բազմակարծության սկզբունքն անտեսելով։ Լրագրողի անդրադարձն այս թեմային ազնիվ կլիներ, եթե այն տեղի չունենար հիմա, երբ իշխանությունը քրեական գործերով փորձում է լռեցնել ընդդիմադիր գործիչներին, ընդ որում, ապարդյուն։ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց, ինչը հաստատում է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների փաստարկները, որ գործը շինծու էր։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ազատություն TV-ին չքաղաքականացնել լրատվությունը և սեփական լսարանի հետ ազնիվ լինել»,- ասվում է «Մեդիա պաշտպան»-ի գրառման մեջ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...